.jpg)
Ալ. Իսկանդարյան. Նոր վարչապետը կլինի իշխանությունից
«Այն, որ այս կառավարությունը երկար չէր պաշտոնավարելու, կարծում եմ, բոլորի համար էլ հասկանալի էր, քանի որ, նախ, այն բավականին երկար տարիներ է արդեն կար, բացի այս` իրենց գոյության տարիները Հայաստանի տնտեսության համար այնքան էլ լավը չէին»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` ավելացնելով, որ այս կառավարությունը չէր կարող մնալ մինչև 2018-ը:
«Միայն վարչապետը չէ, որ փոխվեց, շատերը կփոխվեն, սակայն կառավարության քաղաքականության կուրսի մեծ փոփոխություն սպասել պետք չէ»,- ասաց նա:
Նոր վարչապետի անունը, ինչպես ասաց քաղաքագետը, հանրապետությունում գիտի միայն մեկ մարդ. «Ես վստահ եմ, որ նոր վարչապետը կլինի իշխանությունից, քանի որ որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է զիջի ընդդիմությանը, որը բավականին թույլ է»: