Նոր նախագիծ. Հայրենիքի անունը՝ Արմեն Հովհաննիսյան
07/04/2014 17:33

Նոր նախագիծ. Հայրենիքի անունը՝ Արմեն Հովհաննիսյան

Aysor.am-ը նոր վիդեոնախագիծ է սկսում, որը կոչվում է «Հայրենիքի անունը»: Այս նախագծով ներկայացնելու ենք այն տղաներին, ովքեր «խաղաղ պայմաններում» զոհվել են թշնամու կրակից՝ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Այսօր մեր Հայրենիքի անունը Արմեն Հովհաննիսյան է:

2014 թվականի հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական 30 հոգանոց դիվերսիոն խումբը հատեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:

Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանն իր կյանքի գնով կասեցրեց թշնամու գործողությունը՝ պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքն ու հայրենիքը: Թշնամին հետ շպրտվեց:

20-ամյա Արմենը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով, իսկ նրա 8 զինակից ընկերները՝ «Գարեգին Նժդեհ» շքանշանով: 

Նոր նախագիծ. Հայրենիքի անունը՝ Արմեն Հովհաննիսյան