Հրայր Թովմասյանը արյան դոնոր է դարձել
07/04/2014 15:29

Հրայր Թովմասյանը արյան դոնոր է դարձել

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը և նախարարության հարյուրից ավելի տղամարդ աշխատակիցներ Մայրության ու գեղեցկության օրը շնորհավորելու յուրօրինակ ձև են գտել: Այսօր նրանք Երևանի արյունաբանական կլինիկայում արյուն հանձնեցին: 

Բուժզննում անցնելուց հետո նախարարի պաշտոնակատարը 3-րդ անգամ դոնոր դարձավ: Նա նշեց, որ կանանց յուրօրինակ ձևով շնորհավորելու գաղափարն առաջացել է ընդամենը երկու-երեք օր առաջ: Սկզբում արյուն հանձնելու պատրաստակամություն հայտնել է 30 աշխատակից, սակայն դոնորները սպասվածից ավելի եղան:

Ըստ Կառավարության որոշման՝ դոնորներին ապահովում են սննդով, Հրայր Թովմասյանը ևս օգտվեց արյունաբանական կլինիկայի ճաշարանից:

Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը նշեց, որ ներկայում Հայաստանում 60-70 հազար դոնորի կարիք է զգացվում. «Սա մարդասիրական քայլ է: Արյուն հանձնելն առողջությանը չի վնասում, բայց օգնում ես ինչ-որ մեկին»:
 

Հրայր Թովմասյանը արյան դոնոր է դարձել