ԿԳՆ-ն մեկ միլիոն դրամ է փոխանցել քեսաբահայերի համար
07/04/2014 16:33

ԿԳՆ-ն մեկ միլիոն դրամ է փոխանցել քեսաբահայերի համար

ՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի բաժնից:

Հաշվեհամարին է փոխանցվել մեկ միլիոն ՀՀ դրամ:

Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը: 

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:

Քեսաբահայերին օգնելու համար հաշվեհամարներ են բացվել:

Հիշեցնենք, որ նվիրատվությունները կարող եք փոխանցել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22

Նախորդող հրապարակումներ՝ ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայերին

Քեսաբցիներին Թուրքիայի տարածք են տեղափոխել, ոմանց՝ ձեռքերի վրա (Տեսանյութ)

 

ԿԳՆ-ն մեկ միլիոն դրամ է փոխանցել քեսաբահայերի համար