Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թուրքմենբաշու հիշատակին
08/04/2014 18:20

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թուրքմենբաշու հիշատակին

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Հայաստանի Նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել:

Երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն: 

 

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թուրքմենբաշու հիշատակին