Երևանի ու Աշգաբաթի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
08/04/2014 18:02

Երևանի ու Աշգաբաթի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում:

Երևանի ու Աշգաբաթի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր