.jpg)
ՀԱԿ-ը չի մասնակցի Նախագահի հետ հանդիպմանը
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն այսօրվա իր հերթական նիստում քննարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ մամուլի ծառայությունից:
«Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն»,- ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:
Նախորդող հրապարակում՝ ՕԵԿ-ը ստացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր