.jpg)
Ներկայացվեց Բակուր Կարապետյանի «Маргушаван, Марага» նոր գիրքը
«Այս գիրքը գրելու համար ես շրջել եմ ամբողջ Ռուսաստանի տարածքով, իսկ տպագրելու գործում ինձ օգնել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իր նոր «Маргушаван, Марага» գիրքը` ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Նա նշեց, որ «Маргушаван, Марага» գիրքը տպագրվել է 500 օրինակով: Գրքում, հիմնականում, ներկայացված է Մարաղայի և Մարգուշավան գյուղերի կոտորածների պատմությունը:
«Գրքում ներկայացված են զոհերի ճշտված ցուցակները: Մարգուշավանի կոտորածների մասին տեղեկությունը քիչ էր և ես փորձեցի լրացնել այդ բացը»,- նշեց Բ.Կարապետյանը:
Նա նշեց, որ պետք է այս գիրքը թարգմանել այլ լեզուներով, որպեսզի միջազգային հանրությունն էլ իմանա ճշմարտությունը Մարաղայի և Մարգուշավանի ջարդերի մասին:
Բ. Կարապետյանը հավելեց, որ գրքի ֆինանսավորումը իրականացվել է ծնունդով Մարաղայից բարերար Սլավիկ Գալստյանի կողմից:
Նախորդող հրապարակում՝ «Մարաղայի ջարդերը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էին»