ՀԳՄ նիստն ավարտվեց. 13-րդ վարչապետի անունը չհնչեց
10/04/2014 21:28

ՀԳՄ նիստն ավարտվեց. 13-րդ վարչապետի անունը չհնչեց

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ըննթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր: Այս մասին ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո հայտարարաեց համանուն կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է քաղաքական խմբակցությունների կոնսունլատցիաների ընթացքը:

«Երկուշաբթի տեղի կունենա կուսակցության Գերագույն մարմնի և խորհրդի նիստ, որից հետո էլ կհայտարարվի վարչապետի անունը»,- ասաց Է. Շարմազանովը՝ չնշելով վարչապետի թեկնածուի անունը:

Քանի դեռ, շարունակեց խոսքը նա, քննարկումները չեն ավարտվել, որևէ բան չի կարող ասել: Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի անունն է շրջանառվում վարչապետի պաշտոնում, Է. Շարմազանովն ասաց, որ չի ցանկանում Կիկոսի հեքիաթներից որևէ բան ասել, հետևաբար ավելացրեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն երկուշաբթի:

«Երկուշաբթի երեկոյան դուք կիմանաք 13-րդ վարչապետի անունը»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ մամուլի խոսնակը: 

ՀԳՄ նիստն ավարտվեց. 13-րդ վարչապետի անունը չհնչեց