«Մարաղայի ջարդերը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էին»
10/04/2014 12:36

«Մարաղայի ջարդերը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էին»

«22 տարի առաջ ադրբեջանական զորամիավորումները Կիրովաբադում տեղակայված խորհրդային 17 տանկերի օգնությամբ մտան Մարաղա գյուղը և անխնա կոտորեցին խաղաղ հայ բնակչությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարաղայի ջարդերի տարեդարձին` ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Նա նշեց, որ Մարաղայում տեղի են ունեցել ահավոր կոտորածներ, ինչի հետևանքով Մարաղայում դաժանորեն մորթվեց  69 հոգի, իսկ Մարգուշավան գյուղում՝ 30 խաղաղ բնակիչ:

«Ադրբեջանցիները սղոցով կտրում էին հայերի կոկորդը, դաժանաբար մորթում կանանց և երեխաներին»,- պատմեց Բ. Կարապետյանը:

Նրա խոսքով` Մարաղայի ցեղասպանությունը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության, Սումգայիթի և Բաքվի ջարդերի շարունակությունն էր:

«Բարոնուհի Քոքսն է անդրադարձել Մարաղայի կոտորածներին: Այլ քաղաքական գործիչներ չեն անդրադարձել Մարաղայի ջարդերին, ինչպես նաև` Սումգայիթի և Բաքվի ջարդերի մասին տեղեկությունները քիչ են տարածվում: Տեղեկատվական պատերազմը պետք է ավելի ակտիվ տանել»,- նշեց Բ.Կարապետյանը:

Նա կոչ արեց ավելի ակտիվ տարածել տեղեկատվությունը, ճիշտ մատուցել ինֆորմացիան Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի կոտորածների մասին:

«Մարաղայի ջարդերը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էին»