ՀՀ-ն ողջունում է Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը
11/04/2014 13:30

ՀՀ-ն ողջունում է Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:

Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 

Նախորդող հրապարակում՝ Փսակի. Մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ

 

ՀՀ-ն ողջունում է Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը