12/04/2014 12:21
Բարաք և Միշել Օբամաների 2013թ.-ի եկամուտը կազմել է գրեթե 500.000 դոլար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և առաջին տիկին Միշել Օբամայի 2013թ.-ի եկամուտները նվազել են 20%-ով և կազմել են 481.000 դոլար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, հարկային հայտարարագրի համաձայն, Օբամաները 2013թ.-ին իրենց առօրյա ծախսերը հոգացել են հիմնականում նախագահական աշխատավարձի՝ 400.000 դոլարի հաշվին: Ընտանիքի եկամուտները նվազել են Օբամայի գրքերի վաճառքից ստացվող եկամուտների կրճատման պատճառով:
Կրկնակի կրճատվել են նաև այն գումարները, որոնք Օբամա ընտանիքը ուղղում էր բարեգործությանը՝ հասնելով 60.000 դոլարի: Փոխնախագահ Ջո Բայդենը և նրա տիկինը նախորդ տարի վաստակել են 407.000 դոլար: