«Դեմ եմ». Մենք ոչ մեկին պարտավոր չենք
12/04/2014 14:48

«Դեմ եմ». Մենք ոչ մեկին պարտավոր չենք

Րոպեներ առաջ Մատենադարանի մոտ մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության հավաքը, որը նախաձեռնության անդամներն անվանեցին «գործնական քայլերի հավաք»:

«Նախ, ներողություն ենք խնդրում այստեղ հավաքվածերից՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով մեզանից մի քանիսը հիմա հարթակում են՝ ձեզանից վերև: Ես մի անգամ էլ եմ կրկնում՝ մեր նախաձեռնությունը չունի առաջնորդներ և դրանում բոլորը հավասար են»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Նալբանդյան փողոցում տեղի ունեցած իրադարձութոյուններին՝ Դ. Մանուկյանն ասաց, որ դրանք ևս մեկ անգամ ապացուցեցին՝ իրենք գնալու են մինչև վերջ:

Դավիթ Մանուկյանը անդադարձավ արդարադատության փոխնախարարի վերջերս արված հայտարարությանը, թե «1974 թվականի հետո ծնվածները, այնուամենայնիվ, պատրավոր են կենսաթոշակային վճարնել անել»:

«Մենք ոչ մեկին պարտավոր չենք և, առհասարակ, դիմելով կառավարությանը կամ արդեն իսկ պաշտոնաթող արված կառավարությանը, պիտի ասեմ՝ այն կառավարությունը, որը չի կատարում իր ժողովրդի մեծամասնության պահանջն ու չի հետևում սահմանադրական կարգին, պիտի հեռացվի»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ի ակտիվիստները բացեցին Նալբանդյան փողոցը

«Դեմ եմ»-ի ակցիային միացավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը


 

«Դեմ եմ». Մենք ոչ մեկին պարտավոր չենք