.jpg)
Սարգիս Հացպանյան. Թուրքիայում՝ առանց ԱՄՆ իմացության, անգամ ծիտը չի թռնում
Այն ինչ կատարվեց Քեսաբում հայերի հետ, ոչ թե Թուրքիայի ձեռքի գործն է, այլ՝ ԱՄՆ-ի: Առանց ԱՄՆ-ի իմացության Թուրքիայում մի թռչուն անգամ չի թռնում մի ծառից մյուսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակակ ասաց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը՝ ընդգծելով.
«Թուրքիան փոքր ԱՄՆ-ն է ու այս երկրները միասին ուզում են ջախջախել Սիրիան: Պետք է չմոռանանք, որ ԱՄՆ-ն երեք ռազմաբազա ունի Թուրքիայի տարածում»,- ասաց Հացպանյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով էլ՝ Թուրքիան թույլ տվեց զինյալներին Քեսաբ ներխուժել իր տարածքից, որ հետագայում այնտեղից կարողանա ռմբակոծել Լաթաքիան.
«Լաթաքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայրենի քաղաքն է, նրա հենակետն ու այդպիսով շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ ավելացնելով.
«Հիմա Թուրքիայի դեմ՝ Քեսաբի դեպքերի հետ կապված մեծ արշավ է սկսվել ու Թուրքիան ամեն բան անում է դրան հակադարձելու համար: Հենց դա է պատճառը, որ քեսաբահայ ծերերին աջակցում են ու հոգ տանում նրանց համար»:
Թուրքագետը ընդգծեց՝ այդ ծերերը ողջ մնացին, քանի որ դա բխում էր Թուրքիայի շահերից:
Նախորդող հրապարակում՝ «Քեսաբի գրավումը վերակենդանացնում է հայ-թուրքական մեկդարյա վեճը»