14/04/2014 14:46
Գործակալ. Շումախերից փոքրիկ, բայց լավ լուրեր կան
Ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի գործակալ Սաբինա Քեմն ասել է, որ մարզիկի առողջական վիճակը դրական փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին գրում է Focus-ը:
«Սրանք փոքրիկ պահեր են, երբ գիտակցության վերականգնում է լինում: Սա փոքրիկ, բայց լավ նորություն է»,- ասել է Քեմը:
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է որևէ կանխատեսում անել՝ նշելով, որ ոչ մի բժիշկ այսօր չի կարող որևէ կանխատեսում անել:
Հիշեցնենք, որ Շումախերը վնասվածք է ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ալպերում, դահուկներով սահելիս նա ընկել է ու վնասել գլուխը: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Շումախերը բացել է աչքերը և արդեն արձագանքում է ձայներին ու ցավին:
Նախորդող հրապարակում՝ Անհայտ անձինք փորձել են մտնել Շումախերի հիվանդասենյակ