Հայաստանում գործազրկությունը 16.2 տոկոս է
16/04/2014 13:44

Հայաստանում գործազրկությունը 16.2 տոկոս է

2013թ-ի երկրորդ կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գործազրկությունը կազմում է 16.2 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ֆունդամետալ վերլուծության մասնագետ Անահիտ Համբարձումյանը:

Ըստ նրա՝ այս ցուցանիշներով Հայաստանը միջին տեղ է գրվում տարբեր երկրների շարքում, թեև եվրոպական մի շարք երկրներում այդ ցուցանիշները ավելի բարձր են, սակայն Հայաստանի ցուցանիշների դեպքում էական տեղ է գրավում արտագաղթը:

Բանախոսը նաև ներկայացրեց այժմ ամենապահանջված մասնագիտությունները, որոնք են` ՏՏ ոլորտի մասնագետները. ֆինանսական վերլուծաբաններ, մարկետոլոգ, պահանջված են նաև առաքիչներ, տնտեսագետներ, մենեջերներ, թարգմանիչներ, իսկ գործատուների կողմից պահանջված են ֆինանսական վերլուծաբաններ, փորձագետներ, բանվորներ ու բեռնատարի բանվորներ:

Անահիտ Համբարձումյանը շեշտեց, որ 16.2 տոկոս գործազրկության պայմաններում բարձր տարիքի անձինք ավելի մեծ թիվ են կազմում, քան երիտասարդները:
 

Հայաստանում գործազրկությունը 16.2 տոկոս է