«Դեմ եմ»-ն իր հաջորդ հավաքը կանի Նախագահի նստավայրի դիմաց
17/04/2014 11:20

«Դեմ եմ»-ն իր հաջորդ հավաքը կանի Նախագահի նստավայրի դիմաց

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն իր հերթական հավաքը կանցկացնի ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից:

«Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:

ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը և կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:

Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախորդող հրապարակում` «Դեմ եմ»-ը գաղտնիքներ ունի. Թող իշխանությունները մի փոքր նյարդայնանան

«Դեմ եմ»-ն իր հաջորդ հավաքը կանի Նախագահի նստավայրի դիմաց