12/04/2014 16:22
«Դեմ եմ»-ը գաղտնիքներ ունի. Թող իշխանությունները մի փոքր նյարդայնանան
«Ես ուզում եմ ձեզ հետ չափազանց անկեղծ լինել. Մենք այսօր չենք ներկայացնելու, ինչպես հիմա են սիրում ասել, ճանապարհային քարտեզ ու դա շատ պարզ պատճառով. Մենք կուսակցություն չենք, մենք կառավարություն չենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր, տեսնելով խնդիր, իրենց ձեռքն են վերցրել այդ խնդիրը լուծելու բեռը»,- «Դեմ եմ»-ի հավաքի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը` ընդգծելով, որ այդ բեռը վերցնելով, իրենք հիմա ջանք ու եռանդ չեն խնայում խնդիրը լուծելու համար:
«Մենք, իրականում, մեր վրա ենք վերցրել արհմիությունների գործառույթը: Եթե մեր երկրում լինեին իսկական արմիություններ, ապա այս պայքարը, միգուցե, չէր լինի: Եվ չնայած, որ մեզ վրա ենք վերցրել այդ պարտականությունները, մեզանից պահանջում են նաև, որ մեզ վրա վերցնենք նաև օրենսդիրի և գործադիրի պարտականությունները, բայց մենք դրան էլ ենք պատրաստ, կարևորը հասնենք մեր ուզած արդյունքին»,- ասաց Գ. Գորգիսյանը` ընդգծելով, որ այդ արդյունքը մեկն է` անել այնպես, որ ՀՀ քաղաքացուց ապօրինաբար գումարներ չգանձվեն, իսկ գանձված գումարները հետ վերադարձվեն:
Նա մի քանի կետով ներկայացրեց, թե առաջիկայում ինչ են պատրաստվում անել. «Ուրբաթ օրը՝ ժամը 18.30-ին կլինի մեր բողոքի ակցիան: Ակցիայի վայրը մինչև ուրբաթ օրը չի հրապարակվի: Թող մեր իշխանությունները մի փոքր նյարդայնանան: Մանրամասների մասին կտեղեկանանք «Դեմ եմ» համակարգի միջոցով»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ Գորգիսյանի ելույթից առաջ «Դեմ եմ»-ի անդամներից մեկը ներկայացրեց «Դեմ եմ» համակարգի մոդելը, որը կազված է լինելու առանձին նախաձեռնող խմբերից, որոնց միասնությունից ստեղծվելու է պարտադիր կենսաթոշակայինի դեմ պայքարողների մի ամբողջ ցանց:
«Այդ համակարգի միջոցով մեր համախոհները կտեղեկանան սպասվող ակցիայի մասին և ասեմ, որ այդ ակցիան մեծ անակնկալ է լինելու նաև իրավապահների համար»,- ասաց նա:
Անդրադառնալով մի շարք քաղաքացիների կողմից ստացված նամակներին, ըոտ որոնց, իրենց փոխարեն արդեն իսկ ընտրվել և բացվել է կուտակային ֆոնդ, Գ. Գորգիսյանն ասաց, որ իրենք պատասախան են պահանջելու Կենտրոնական դեպոզտիարիայից:
«Այդ կառույցին ուղարկվող նամակների ցուցանմուշներից կան մեր կայքում, բայց մենք դրանով էլ կանգ չենք առնելու: Մենք նախապատարստում ենք նյութներ, դատական գործ ենք հարուցելու Կենտրոնական դեպքոզիտարիայի դեմ»,- հայտարարեց Գ Գորգիսյանը` ընդգծելով, որ պաշտոնյաների հառանալն անգամ չի ազատի նրանց պատասխանատվությունից:
«Մենք ուզում ենք ապրել և ունենք դրա իրավունքը ու պայքարելու ենք դրա համար»,-խոսքն ավարտվեց նա:
Նախորդող հրապարակումներ` «Դեմ եմ». Մենք ոչ մեկին պարտավոր չենք
Արծվիկ Մինասյան. Որևէ մեկը պարտավոր չէ պարտադիր վճարներ կատարել ֆոնդին
ՄԻՊ. Հիմա ես էլ չեմ կողմնորոշվում՝ պարտավո՞ր եմ վճարել կուտակային վճար