17/04/2014 15:50
Սնոուդենն ու Պուտինը ուղիղ եթերում խոսեցին պրոֆեսիոնալ լեզվով
«Ուղիղ գիծ» Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա հարցուպատասխանի ընթացքում ՌԴ նախագահին հարց ուղղեց ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը:
Սնոուդենը Պուտինից հետաքրքրվեց՝ արդյոք ՌԴ-ում կիրառվո՞ւմ է օգտատերերին համացանցի միջոցով հետևելու համակարգը, առհասարակ, որքանո՞վ է վերահսկվում համացանցն ու արդյոք Պուտինը այն վերահսկելը ճի՞շտ է համարում.
«Պարոն Սնոուդեն, դուք նախկին գործակալ եք: Ես...ժամանակին կապ եմ ունեցել հետախուզության հետ: Այնպես որ ես և դուք կխոսենք պրոֆեսիոնալ լեզվով»,- ասաց Վլադիմիր Պուտինն ընդգծելով՝ ՌԴ-ում կա շատ խիստ օրենսդրություն, որը վերաբերում է հատուկ ծառայությունների կողմից հատուկ միջոցների կիրառմանը.
«Հատուկ միջոցներ ասելով նկատի ունեմ հեռախոսներ լսելը, համացանցում օգտատերերին հետևելը: Այդ օրենսդրությունը պահանջում է, որ նման միջոցների կիրառման համար լինի դատարանի թույլտվություն: Սա, իհարկե, վերաբերում է անհատական դեպքերին: Իսկ մասսայական վերահսկման դեպքեր մեզ մոտ չկան ու չեն էլ կարող լինել»,- ասաց Պուտինն՝ ավելացնելով.
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ ժամանակակից հեռահաղորդակցության համակարգերն օգտագործվում են նաև հանցավոր խմբավորումների, այդ թվում՝ ահաբեկիչների կողմից: Եվ, իհարկե, հատուկ ծառայությունները պիտի պայքարեն դրա դեմ: Բայց մասսայական մասշտաբավ մենք, իհարկե, չեն կարող վերահսկել այդ ամենը: Մենք նման բան անելու համար ոչ ֆինանսական, ոչ էլ տեխնիկական միջոցներ չունենք»,- ասաց ՌԴ նախագահը:
Նախորդող հրապարակումներ՝ Վլադիմիր Պուտինը՝ Ալյասկան Ռուսաստանին միացնելու մասին