17/04/2014 13:46
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը Ղրիմը ուժով չի միացրել
Ռուսաստանը Ղրիմն ուժով չի միացրել: Մեր երկիրն ուղղակի ստեղծել է պայմաններ՝ տեղի բնակչության ազատ կամարտահայտության համար, իսկ ՌԴ-ին միանալու որոշումը կայացրել է Ղրիմի ու Սևոստոպոլի բնակչությունը: Այս մասին այսօր ՌԴ բնակիչների հետ «Ուղիղ գիծ» կոչվող ամենամյա հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ արդյոք Ղրիմի դեպքը ևս մեկ անգամ չապացուցե՞ց, որ աշխարհում թելադրող գործոնն այսօր ուժն է:
«Ղրիմի մասով արդեն ասացի, իսկ ընդհանուր առմամբ՝ այո, աշխարհում կարևորագույն գործոններից մեկը միշտ եղել է, կա ու կլինի ուժը: Բայց այստեղ հարցն այլ է՝ հասկանալով, որ ուժը մեծ կարևորություն ունի պետությունները պիտի կարողանան այնպիսի պահվածք դրսևորել, շարժվել այնպիսի կայուն սկզբունքներով, որը թույլ կտա իրար հետ պայմանավորվել առանց այդ ուժի կիրառման»,- ասաց Վլադիմիր Պուտինը:
«Եկեք հիշենք ինչ էր կատարվում Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում կամ աշխարհի այլ «թեժ» կետերում: Ուժն, այո, դառնում թ որոշիչ գործոն, երբ մեկը փորձում է միաբևեռացնել աշխարհը: Բայց եթե հայտնվում է հակակշիռ՝ իրավիճակը հավասարակշռվում է: Ես հույս ունեմ, որ աշխարհում ուժային բալանս կլինի միշտ»,- ավելարեց ՌԴ նախագահը:
Նախորդող հրապարակում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ