17/04/2014 11:11
Երևանում էական տեղումներ չեն սպասվում
Հայաստանում ապրիլի 17-ին առավոտյան սպասվում է մեծ մասամբ պարզ եղանակ, կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում: Այս մասին հայտնում է weather.am-ը:
Օրվա 2րդ կեսին արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամի 12-17մ/վրկ: Այլ շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի:
Երևանում ապրիլի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը +10+13, ցերեկն ստվերում +20+25, երեկոյան +16+18: