18/04/2014 16:37
Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի` ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նախորդող հրապարակում` Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավոր կդառնա