18/04/2014 13:32
Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավոր կդառնա
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` ժամը 15.00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում կկազմվի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ` ՀՀԿ համամասնական ընտրացուցակից պատգամավորական մանդատ կստանա 113-րդ տեղը զբաղեցնող Լեռնիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ դադարեցվել են Հովիկ Աբրահամյանի լիազորությունները՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: