Հովիկ Աբրահամյանը՝ «Դեմ եմ»-ին. 3 օրվա վարչապետ եմ, ըմբռնումով մոտեցեք
18/04/2014 20:35

Հովիկ Աբրահամյանը՝ «Դեմ եմ»-ին. 3 օրվա վարչապետ եմ, ըմբռնումով մոտեցեք

Մենք կգանք ձեզ հետ քննարկելու մշակվող օրենքը միայն այն դեպքում, երբ վերանա անվստահության մթնոլորտը: Այս մասին այսօր «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը` պահանջելով, որ հենց վաղը Կառավարությունը հստակ դիրքորքշում արտահայտի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ.

«Ես ախր 3 օրվա վարչապետ եմ, մի քիչ ըմբռնումով մոտեցեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ խոստանալով ամեն բան անել, որ անվստահության մթնոլորտը վերանա, խոստացավ վարչապետն ու հեռացավ:

Ակցիայի մասնակիցները նրան ճանապարհեցին՝ «Մենք ենք տերը մեր երկրի» և «Դեմ եմ» վանկարկումներով:

Այս պահին «Դեմ եմ»-ի ակցիան ավարտվեց, մասնակիցները երթով շարժվում են դեպի ազատության հրապարակ:

Նախորդող հրապարակում՝ Վարչապետը միացավ «Դեմ եմ»-ի ցույցին. Մեկ ամսվա մեջ որոշում կունենանք
 

Հովիկ Աբրահամյանը՝ «Դեմ եմ»-ին. 3 օրվա վարչապետ եմ, ըմբռնումով մոտեցեք