18/04/2014 20:12
Վարչապետը միացավ «Դեմ եմ»-ի ցույցին. Մեկ ամսվա մեջ որոշում կունենանք
Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը միացավ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած ակցիային Նախագահի նստավայրի առաջ:
Հավաքվածները վարչապետին ներկայացրեցին իրենց պահանջները՝ նշելով, որ սա պայքար չէ անձերի կամ կառույցների դեմ, սա պայքար է իրավունքի համար:
Ինչին ի պատասխան վարչապետը շնորհակալություն հայտնեց այս հանդիպման համար՝ ավելացնելով.
«Ես տեղյակ եմ ձեր բոլոր մտահոգություններին ու ուզում եմ խնդրել, որ մեր քննարկումները չլինեն փողոցում: Ես պատրաստ եմ գործնական քննարկումներ ստեղծել: Մենք կարող ենք ունենալ հաջողություն՝ այդ քննարկումների արդյունքում: Մենք արդեն ստեղծել ենք խումբ, որն աշխատում է ու փոևձելու է տալ ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ես չեմ ուզում սպասել մինչև սեպտեմբերի 30-ն, ու մեկ ամսվա մեջ մենք կունենանք մի որոշում, որով կփորձենք պատասխանել ձեր պահանջներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանն, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները բղավեցին՝ «Հիմա»:
«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հարցրեց վարչապետից, արդյոք նա պատրա՞ստ է երաշխավորել, որ մինչև օրենքի մշակումը ոչ մի պահում այլևս չկատարվի.
«Պատասխանեք միայն այո կամ ոչ, պարոն վարչապետ»,- ասաց Դավիթ Մանուկյանն, ինչին ի պատասխան վարչպաետը հստակ չպատասխանեց:
Նախորդող հրապարակում՝ Քիչ անց նախագահականի դիմաց կմեկնարկի «Դեմ եմ»-ի ակցիան