19/04/2014 10:46
«Յանուկովիչը ՌԴ-ում է, քանի որ ուկրաինացիներին թույլ են տալիս գալ այստեղ»
Ուկրաինայի օրինական նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում, քանի որ իր հարազատ երկրում նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Յանուկովիչը Ռուսաստաում է, քանի որ ուկրաինացիները կարող են այստեղ գալ ազատ ռեժիմով: Յանուկովիչը ստիպված է գտնվել ՌԴ տարածքում, որովհետև ուկրաինայում նրա կյանքին վտանգ է սառնում: Նա գտնվում է ռուսական պետականության պաշտպանության ներքո, ինչի մասին արդեն հայտարարել է նախագահը»,- հավելել է Պեսկովը:
Նա նշել է, թե Կիևի ներկայիս իշխանությւոնները պետք է ապացուցեն ժողովրդին, որ կատարում են իրենց պարտականությունները:
«Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի տարբեր շրջանների բնակիկչներին հրամայել ցրվել: Կիևից մարդիկ պետք է նրանց համոզեն, որ կատարում են պարտականությունները»,- կարծում է Պեսկովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հեռացրեց Յանուկովիչին գործող նախագահի պաշտոնից:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Եկել եմ ասեմ՝ ողջ եմ, բայց ինձ լավ չեմ զգում