.jpg)
23/04/2014 09:16
Վազգեն Սարգսյանի եղբայրը Սեյրան Օհանյանի խորհրդական է նշանակվել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը, նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։
Թերթին հաջողվել է պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա: