100-ամյա տարելիցը վերջը չէ, այն սկիզբն է ավելի ուժեղ, ավելի համառ պայքարի
23/04/2014 20:16

100-ամյա տարելիցը վերջը չէ, այն սկիզբն է ավելի ուժեղ, ավելի համառ պայքարի

«Մենք ոչ ենք ասում Թուրքիայի մերժող ժխտողականությանը, մենք մեր իրավունքներն ենք պահանջում Թուրքիայից: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- մինչ Ազատության հրապարակից  կմեկնարկի ամենամյա ջահերով երթը` իր ելույթում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Մենք պահանջում ենք արդարություն և հատուցում, պահանջում ենք ճանաչում»,- ասաց նա:

Դիմելով Ազատության հրապարակում հավաքված երիտասարդներին` Կիրո Մանոյանն ասաց, որ նրանց պայքարն արդար է, և ջահերով երթը նույնպես պայքարի ձև է:

Հայաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ հերթական անգամ ջահերով երթ է լինելու, որը երբեք չի եղել սգո երթ:

«Սա հերթական անգամ ապացույցն է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը դեռ վերջը չէ, այն սկիզբն է ավելի ուժեղ, ավելի համառ պայքարի»,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Մենք պետք է ապացուցնեք, շարունակեց խոսքը նա, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի ունեցել և չի ունենա:

«Ամենակարևորն այն է, որ հատուցվի հայրենի հողերը: Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի»,- ասաց նա:

Նախորդող հրապարակում` Ջահերով երթը մեկնարկում է. Շուտով կայրվի Թուրքիայի դրոշը

100-ամյա տարելիցը վերջը չէ, այն սկիզբն է ավելի ուժեղ, ավելի համառ պայքարի