23/04/2014 19:31
Ջահերով երթը մեկնարկում է. Շուտով կայրվի Թուրքիայի դրոշը
Քիչ հետո Ազատության հրապարակից կմեկնարկի ամենամյա ջահերով երթը` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:
Այս պահին Ազատության հրապարակը գրեթե լեփ-լեցուն է: Երիտասարդներն իրենց ձեռքին ունեն դրոշներ, ինչպես նաև` պաստառներ, նրանք կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Երթի մեկնարկին երիտասարդները կայրեն Թուրքիայի դրոշը: