Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից
25/04/2014 14:18

Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից

«Ես, որպես կուսակցության նախագահ, ԱԱԽ քարտուղար, ասուլիս եմ հրավիրել՝ ներկայացնելու կոալիցիայից դուրս գալու դրդապատճառները և ապագայի մեր տեսլականը»,- լրագրողների հետ հանդիպումն այսպես իր խոսքը սկսեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղադասրյանը:

Ամփոփելով ԱԱԽ-ի նախորդ վեց տարիների ընթացքում կատարված աշխատանքը՝ Ա. Բաղդասարյանն ասաց, որ ԱԱԽ-ն կայացած է և՛ երկրի ներսում, և՛ դրսում:

«Վեց տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ: Ես հրաժարական եմ տալիս: Իմ հրժարականը հիմնավորված է ու փաստարկված»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով այն դրդապատճառները, որոնք հիմք են հանդիսացել իր որոշման համար:

Այսպես՝ հիմնավորելով հրաժարականը ԱԱԽ քարտուղարի պաշտոնից՝ նա ասաց, որ առաջնահերթ հիմք է հանդիսացել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե չի պատրաստվում այլևս որպես նախագահ, վարչապետ առաջադրվել:
«Հրաժաևականիս համար հիմք են հանդիսացել նաև սահմանադրական բարփոխումները, կուտակային համակարգի ներդրումը, կառավարության հրաժարականը, վարչապետի հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշում էր կայացրել իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին, որում, ասված է.

«Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար»:

Նախորդող հրապարակում՝ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ-ական նախարարները՝ կուսակցությունից

 

Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից