Ս. Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում եմ այլ ճանապարհով. Ա. Բաղդասարյան
25/04/2014 14:42

Ս. Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում եմ այլ ճանապարհով. Ա. Բաղդասարյան

«Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք, ամեն մեկը գնում է իր ճանապարհով, ամեն մեկն ունի իր կյանքի տեսլականը, ապագայի պատկերացումները, բայց այս պահին ես գնում եմ առանձին ճանապարհով»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության արդեն նախկին քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ քիչ առաջ Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, ինչպես նաև՝ ՕԵԿ-ը մաս չի կազմելու կոալիցիային:

«Սերժ Սարգսյանի հետ այս պահից սկսած բաժանվում ենք, ես այսուհետ քննադատելու եմ այն, ինչը իմ կարծիքով սխալ կիլինի»,- ասաց Ա. Բաղադասրայնը:

ՕԵԿ նախագահն ասաց, որ իրենք պետք է առաջնորդվեն առողջ քննադատությամբ: 

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե ես պահանջեմ Սերժ սարգսյանի հրաժարականը, դա կլինի իմ և մեր կողմից ոչ բարոյական քայլ, քանի որ մենք միասին վեց տարի աշխատել ենք: Նա ինքն ասաց, որ հեռանում է, հետևաբար անիմաստ է նման բան պահանջելը»:
 

Նախորդող հրապարակում՝ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից

Ս. Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում եմ այլ ճանապարհով. Ա. Բաղդասարյան