Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից ու ճանաչել կնոջը
25/04/2014 17:18

Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից ու ճանաչել կնոջը

Լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը RTL հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մարզիկը դուրս է եկել կոմայից ու նրա մոտ կա լուրջ դրական տեղաշարժ:

Նա նշել է, որ կոմայից դուրս գալուց հետո Շումախերը գիտակցության է եկել ու անգամ ճանաչել է կնոջը:

«Նա դժվարությամբ է տանում կոմայից արթնանալու գործընթացն ու մեկ գալիս է գիտակցության, մեկ՝ կորցնում գիտակցությունը»,-ասել է Սաբինա Կեմը:

Միաժամանակ նա նշել է, որ ոչ մի այլ տեղեկատվություն հաղորդել չի կարող, քանի որ «հարգում է մարզիկի անձնական կյանքի իրավունքը»:

Հիշեցնենք, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը կոմայի մեջ էր ընկել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին:
Ալպերում դահուկ քշելիս նա ընկել էր ու ուժեղ հարված ստացել գլխին:

Նախորդող հրապարակում՝ Միխայիլ Շումախերը բացել է աչքերը
 

Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից ու ճանաչել կնոջը