ԱԺ նախագահ կլինի Գալուստ Սահակյանը
26/04/2014 17:26

ԱԺ նախագահ կլինի Գալուստ Սահակյանը

Սերժ Սարգսյանն առաջարկել է  ԱԺ նախագահ առաջադրել Գալուստ Սահակյանին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը: 

Նա ասաց, որ խմբակցության ղեկավարի անուն չի  քննարկվել, չի քննարկվել նաև նախարարների հարցը:

Ինչ վերաբերում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, ապա Դավիթ Հարությունյանի փոխարեն նշանակվել է  Հովհաննես Սահակյանը, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը կլինի Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ նախագահ կլինի Գալուստ Սահակյանը