.jpg)
«Գալուստ Սահակյանը կարողանում է հարթել անհնարին թվացող տարաձայնությունները»
ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի թեկնածուի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք մասնակցի այնպիսի միջոցառումների, որոնք կրում են ձևական բնույթ, որի արդյունքը կանխատեսելի է»,- պարզաբանեց Ա. Ռուստամյանը:
Կարծիք հայտնելով ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանի մասին՝ Ա. Ռուսատմյանն ասաց, որ նա փորձառություն ունի. «Չեմ ուզում վատատեսությամբ սկսել: Փորձ և կարողություն ունի՝ հարթելու գրեթե անհնարին թվացող տարաձայնությունները, ինչը խոսում է քաղաքական գործչի երկարամյա փորձի մասին»,- ասաց ՀՅԴ պատգամավորը՝ ավելացնելով, որ սա հնարավորւթյուն կտա պահպանել կոնսենսուսների մթնոլորտը խորհրդարանում:
Ա. Ռուստամյանը, սակայն, ընդգծեց, որ քվեարկությանն իրենց չմասնակցելն անձնավորված չէ:
Ինչ վերաբերում է կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, Ա. Ռուստամյանն ասաց, որ ինչ որ տրամադրություններ երևում են, որ իշխանությունները չեն ցանկանում նախորդ կառավարության կրողը լինել, իսկ դա ամենակարևոր հարցն է, «սակայն ամեն բան պարզ կլինի, երբ նոր կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը, իր առաջնահերթությունները»:
Եզրափակելով խոսքը՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ քաղաքականության մեջ շատ կարևոր է, որ գնահատականներ տրվեն. «Մինչև հիմա գնահատական չի տրվել, պատճառներն անհայտ են, թե ինչու Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ թաքցնելով, քողարկելով հարց չի լուծվում, առաջնընթաց չի գրանցվում»:
Նախորդող հրապարակումներ՝ Գալուստ Սահակյանն այն մարդը չէ, որ մի քանի անգամ խնդրեցին, առաջարկեցին…
ԲՀԿ. Երբ հստակ կորոշվի քվերակության օրը՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք