.jpg)
Արտահերթ նիստով՝ ԱԺ նախագահի ընտրությունները վերածվում են բալագանի. ՀԱԿ
ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն չեն մասնակցի ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ձևավորելու նախագծում փոփոխություն կատարելու մասին առաջարկի քվեարկությանը:
Այս մասին մինչ տեղի կունենար քվեարկությունը, հայտարարեցին խմբակցությունների ներկայացուցիչները:
«ՀԱԿ-ն արձանագրում է, որ սույն արտահերթ նիստով ԱԺ նախագահի ընտրությունները վերածվում են բալագանի, և մենք չենք ցանկանում մասնակցել ո'չ ընտրություններին, ո'չ էլ հանձանաժողովի ստեղծման քվեարկությանը»,- մասնավորապես հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անկախ նրանից, որ մինչ քվեարկությունը գրեթե բոլոր խմբակցությունները, բացի ՀՀԿ-ից, հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը, քվեարկություն տեղի ունեցավ:
Ըստ այդմ՝ հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին առաջարկին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1, և հաշվիչ հանձնաժողովի կազմը կփոխվի:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ արտահերթ նիստ. 17 թիվն ավելի բարեհունչ է, ավելի լավ չէ՞ այդ թիվը գրել