Ռիչարդ Գիրին անտունի տեղ են դրել ու սնունդ առաջարկել
28/04/2014 15:51

Ռիչարդ Գիրին անտունի տեղ են դրել ու սնունդ առաջարկել

Հայտնի դերասան Ռիչարդ Գիրին անտունի տեղ են ընդունել, այնքան լավ է նա կարողացել մարմնավորել կերպարը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Զբոսաշրջիկները որոշել են կերակրել նրան: Ֆրանսուհի Կարին Գոմբոն Ռ. Գիրին մեկ կտոր պիցցա է առաջարկել, ով նկարահանման հրապարակում աղբն է քրքրել:

Կինը պատահաբար իր ընտանիքի հետ զբոսանքի ընթացքում հասել է նկարահանման հրապարակ, որտեղ Ռ. Գիրը գլխավոր դերերից մեկն է կատարում: Նա այդպես էլ չի իմացել, թե ում է օգնություն առաջարկել, մինչև հյուրանոցի աշխատակիցը իրեն չի ասել, որ օգնել է Ռ. Գիրին:

Կինը լրատվամիջոցներին ասել է, որ հիացած է և երբեք չի մոռանա դերասանի խոսքերը` «Թող Աստված պահպանի Ձեզ»: 

Ռիչարդ Գիրին անտունի տեղ են դրել ու սնունդ առաջարկել