.jpg)
Ռուբիկ Հակոբյանը հանեց իր թեկնածությունը
Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում քննարկվում է ԱԺ նախագահի ընտրության հարցը: Պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու՝ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը և Հրանտ Բագրատյանը: Սակայն քիչ առաջ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբիկ Հակոբյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը՝ բոյկոտելով ԱԺ նախագահի ընտրությունը:
Մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ թեկնածությունը չի հանում:
«Չեմ հանում, եթե նույնիսկ մեկ մարդ է մնացել, ապա պետք է պայքարել: Մեծամասնությունը չպետք է առանց այլընտրանքի, առանց այլ թեկնածուի՝ դնի իր թեկնածուին»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի այսօր