Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է ԶՈւ զորամասերից մեկը. Լուսանկարներ
28/04/2014 17:15

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է ԶՈւ զորամասերից մեկը. Լուսանկարներ

Այսօր վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը: 

 

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է ԶՈւ զորամասերից մեկը. Լուսանկարներ