.jpg)
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի այսօր
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի այսօր 18:30-ին: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:
Նա հստակեցրեց, որ արտահերթ նիստի օրակարգում հաշվիչ հանձնաժողովի հարցն է:
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վերաբերում էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կառուցվածքին, աշխատաքներին:
Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ խորհրդարանական չորս ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Նախորդող հրապարակում՝ Ռ. Հակոբյան. Ձեզ տեսել եք ջրի արտացոլանքում ու ասում եք` մենք ենք որ կանք