Արմեն Հովհաննիսյանի զորամասում խաչքար է տեղադրվել. Լուսանկարներ
29/04/2014 16:25

Արմեն Հովհաննիսյանի զորամասում խաչքար է տեղադրվել. Լուսանկարներ

Ապրիլի 27-ին խաչքարեր են տեղադրվել զոհված հերոս սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զորմասում և մարտականի դիրքում: 

Արմենի հետ ծառայողները հիշում են՝ նա հաճախ էր կրկնում՝ «լավ կլինի, որ մեր դիրքում խաչքարար կամ մատուռ լինի»:

Նշենք, որ խաչքարերը տեղադրվել են Արմենի ծնողների ջանքերով: Նրանք ևս մեկնել են Արցախ ու մասնակցել դրանց բացման արարողությանը: 

Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է այս տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը: Նա կյանքի գնով հետ է մղել ադրբեջանցի հատուկ ջոկատայինների դիվերսիան: 

Նախորդող հրապարակում՝ Նոր նախագիծ. Հայրենիքի անունը՝ Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանի զորամասում խաչքար է տեղադրվել. Լուսանկարներ