.jpg)
Հովհաննես Սահակյան. Շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին
Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: Առաջադրվել էր մեկ թեկնածու` ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Այսպես` քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր: Հովհաննես Սահակյանի օգտին կողմ է քվեարկել` 80 պատգամավոր, դեմ` 5, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Իր խոսքում Հ. Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին` իրեն այս պաշտոնում առաջադրելու համար:
«Նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին` քվեարկությանը մասնակցելու համար: Ես պատրաստ եմ ստանձնել այդ բարձր պաշտոնը»,- ասաց Հ. Սահակյանը: