.jpg)
Վարչապետ. Կուտակայինի հարցում հստակություն է կլինի ոչ թե խոսքով, այլ գործով
Կառավարությունը կուտակայինի հարցում հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ` գործով: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կուտակայինի մասով կառավարությունը, վարչապետի խոսքով, հստակ աշխատում է, և քաղաքացիների բոլոր հարցերին ու մտահոգություններին տրվելու են սպառիչ պատասխաններ:
«Մենք մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել, որ միանան մեր աշխատանքներին: Առաջին քայլը ես արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա կառավարությունը պետք է Սահմանադրական դատարանի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»,- մանրամասնեց Հովիկ Աբրահամյանը: