Վարչապետ. Ասել եմ՝ «դե ֆակտո» դուրս է գալու, այդքանը բավական է
30/04/2014 18:07

Վարչապետ. Ասել եմ՝ «դե ֆակտո» դուրս է գալու, այդքանը բավական է

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Պարտգամավորի հարցը վերաբերում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կուտակայինը հարցը քննարկվում է.

«Մենք պետք է քննարկենք: Անկալում եմ նաև այս հարցում վեց խմբակցությունների համատեղ աշխատանք, ինչպես նաև` փաթեթով լուծումներ առաջարկենք»:

Ներկայում, շարունակեց խոսքը վարչապետը, քննարկվում են այն առաջարկները, որոնք արել են չորս ոչ իշխանական ուժերը.

«Բայց դա ժամանակի խնդիր է, գոնե մեկ շաբաթ պետք է: Մենք փորձելու եք հաջորդ ընթերցումներում ավելի հստակություն մտցնել»:

Պատասխանը չբավարարեց ԲՀԿ պատգամավորին և նա արձագանքեց` հարցնելով պարտադիր բաղադրիչը դուրս գալո՞ւ է, թե՞ ոչ:

«Դուք ցանկանում եք, որ ես ուղիղ պատասխանեմ, բայց չեմ կարող: Ես ասել եմ «դե ֆակտո» դուրս է գալու, իսկ կարծում եմ, որ այդքանը բավական է, որ երկրի վարչապետը նման հայտարություն է արել»,- ի պատասխան ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նախորդող հրապարակում` Վարչապետ. Կուտակայինի հարցում հստակություն է կլինի ոչ թե խոսքով, այլ գործով

Վարչապետ. Ասել եմ՝ «դե ֆակտո» դուրս է գալու, այդքանը բավական է