.jpg)
«Մեր արհմիություններն իրենք պաշտպանության կարիք ունեն»
Հայաստանում արհմիություններն իրենք պաշտպանության կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրի 20 ճյուղային ոլորտում կան արհմիություններ, սակայն դրանք պետք չէ համեմատել եվրոպական երկրների արհմիությունների հետ, քանի որ մեր «արհմիությունները այնպիսին են, ինչպիսին երկիրն է»:
Մ. Փիլիպոսյանը նշեց, որ մեր աշխատողների շրջանում ամենատարածված խնդիրը այն է, որ գործատուն աշխատանքային պայմանագիր չի կնքում և խնդիր լինելու դեպքում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր շահերը:
Ասուլիսի մյուս բանախոս անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը ասաց, որ մեր երկրում նաև գործատուները պաշտպանության կարիք ունեն և հզոր արհմիությունների առկայությունը միայն կնպաստի բիզնեսի զարգացմանը ու կլուծի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրները:
Ի. Աբրահամյանը նաև նշեց, որ պետությունը պետք է հաշվի առնի, որ բիզնեսը կարող է հայտնվել ռիսկային գոտում և իջեցնի մանր ու միջին բիզնեսի հարկերը: