Հալեպում հայեր են վիրավորվել
02/05/2014 10:47

Հալեպում հայեր են վիրավորվել

Նախօրեին Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը հրթիռների թիրախ է դարձել, Քելլես թաղամասում երկու ռումբ է ընկել, ինչի հետևանքով կան վիրավորներ, այդ թվում` նաև հայեր: Այս մասին տեղեկանում ենք Perio-News էջից: 

Երեք վիրավոր հայերն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց ու ստացել անհրաժեշը բուժօգնությունը: Երեք հայերից մեկը երեխա է, 13-ամյա Կարո Պալյանի մարմնից բեկորները հանելու համար չորս ժամ տևողությամբ վիրահատություն է կատարվել:

Աղբյուրը հայտնում է, որ պայթյունների հետևանքով մեծ է նաև նյութական վնասը:
 
Նախորդող հրապարակում՝ Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ

Հալեպում հայեր են վիրավորվել