Ստյոպա Սաֆարյան. Հայաստանն անցնում է «ոչ-ոչ»-ի քաղաքականության
02/05/2014 15:32

Ստյոպա Սաֆարյան. Հայաստանն անցնում է «ոչ-ոչ»-ի քաղաքականության

Արտաքին քաղաքական դաշտում Հայաստանն անցնում է «ոչ-ոչ»-ի քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Ոչ Մաքսային միություն, ոչ Եվրամիություն, քանի որ այս երկուսը պայմանավորված են բարդությունների հետ: Սա Հայաստանի համար «time out» շրջան է` թե արտաքին քաղաքական վեկտորի, թե ներքին քաղաքական խնդիրների առումով»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Շարունակելով խոսքը` Ս. Սաֆարյանն ասաց, որ նույն վիճակն է նաև երկրի ներքաղաքական կյանքում. «Ձևավորվող նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է, որը չի կարողանալու դուրս գալ առկա խնդիրների բեռի տակից, առավել ևս, որ արտաքին ճակատում է սպասվում են բուռն զարգացումներ»,- ասաց նա:

Օրինակ բերելով Եվրամիության հետ բանակցային նոր փուլի մեկնարկը` Ս.Սաֆարյանը նկատեց, որ արտաքին ճակատում այդքան էլ հեշտ չի լինելու վերսկսել բանակցությունները:  

Նախորդող հրապարակում` Ս. Սաֆարյան. Նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է

Ստյոպա Սաֆարյան. Հայաստանն անցնում է «ոչ-ոչ»-ի քաղաքականության