.jpg)
Պայթյուններ՝ Հալեպում. Վիրավորների թվում հայեր կան. Լուսանկարներ
Նախօրեին Հալեպի Վիլլաներ, Շեյխ Թահա և Նոր Գյուղ շրջաններում զինյալները պայթյուններ են իրականացրել: Կան վիրավորներ, այդ թվում ՝ հայեր: Կան նաև զոհեր: Այս մասին տեղեկանում ենք Perio news էջից:
.jpg)
Պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, մինչ հրշեջ մեքենաների ժամանելը, հայ երիտասարդները փորձել են իրենց ուժերով մարել կրակը: Միևնույն ժամանակ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթյուն է եղել նաև Նոր Գյուղի «Սահակեան» ազգային վարժարանի ցանկապատի մոտ, որի հետևանքով վիրավորվել են Լևոն Հովհաննիսյանն ու Բենո Փիլավճյանը:
Պայթյունների արդյունքում վնասվել են մեքենաներ ու տներ:
.jpg)