Ալվարի գյուղապետը մահացել է
03/05/2014 10:52

Ալվարի գյուղապետը մահացել է

Ալվարի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը այսօր առավոտյան մահացել է Գյումրիի բժշկական կենտրոնում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նրա խոսքով՝ Ա. Մկրտչյանի մոտ 97 տոկոս այրվածքներ են եղել, որոնք կայնքի հետ անհամատեղելի են եղել:

Նշենք, որ երեկ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԲԿ վիրաբույժ Գաբրիել Հակոբյանը ասել էր, որ նրա մոտ առկա են 90-95 % 3-4 աստիճանի այրվածքներ:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ երեկ՝ ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ ընկել ձորը, ինչից տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչև վթարը Ալվարի գյուղապետի կինը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Վերջիններս այս պահին գտնվում են վիրահատարանում: Գյուղացիներն ասում էին նաև, որ Ա. Մկրտչյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց, որից հետո դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել:

Նախորդող հրապարակում՝ Ալվարի գյուղապետը կոմայի մեջ է, կինն ու հարսը դանակահարված են

Պատահար՝ Շիրակի մարզում. Մեքենան ընկել է ձորը