.jpg)
Ուխտագնացություն` սահմանամերձ Այգեպար. Կրակոցները չեն դադարել 40 րոպե
Այսօր սահմանամերձ Այգեպար գյուղում շարունակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ դեպի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտանգուցությունը:
Այգեպարի միջնակարգ դպրոց լրագրողների ու ուխտավորների ժամանումից րոպեներ անց հակառակորդը խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով դպրոցի բակում նախատեսված միջոցառումը տեղափոխվեց ավելի անվտանգ տարածք:
«Հիմա դուք ականատեսն եք լինում հենց այն իրավիճակին, որում ապրում է այս ժողովուրդը: Մենք եկել ենք այստեղ, որ շնորհակալություն հայտնենք սահմանապահ ժողովրդին և վստահեցնենք, որ, այո, մենք այստեղ կլինենք ոչ միայն հիմա, այլև` այն ժամանակ, եթե Աստված չանի, կրակոցներն ավելի ինտենսիվ լինեն: Իսկ մինչ այդ` ժամանական է, որ մենք կրկին քրտինք թափենք մեր երկրի համար»,- ասաց Շամշադինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրոզյանը:
Aysor.am-ի թղթաիկիցը հաղորդում է, որ լրագրողների` գյուղում եղած 40 րոպեի ընթացքում կրակոցները շարունակվում էին: Բնակիչների խոսքով` այսօրվա առաջին կրակոցները եղել են գյուղի հանդում աշխատող տրակտորի ուղղությամբ:
Հավելելնք, որ այսօր ուխտագնացությունը կշարունակվի Չինարի և Մովսես գյուղեր:
Նախորդող հրապարակում` Մանվել Կամենդատյան. Վերջին 20 տարում սա առաջին համերգն է մեր գյուղում