Արամ Ա կաթողիկոսը Քեսաբի վերաբերյալ նամակ է ստացել ՄԱԿ-ից
05/05/2014 17:25

Արամ Ա կաթողիկոսը Քեսաբի վերաբերյալ նամակ է ստացել ՄԱԿ-ից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի գաղթականներ հարցերով ընդհանուր պատասխանատու Վալերի Ամոսենից նամակ է ստացել Քեսաբի հարցով: Այս մասին տեղեկանում ենք Բերիո լուրերի Facebook-յան էջից, որտեղ նշվում է նաև, որ նամակով նա շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին: Ամոսենը Վեհափառին նաև իր երախտագիտությունն է հայտնել կայացած հանդիպման ու այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների համար:

Նամակով ՄԱԿ ներկայացուցիչը վստահեցրել է նաև, որ մոտիկից է ծանոթանում Քեսաբի գաղթականների հարցին՝ շարունակելով այդ ուղղությամբ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել:

Նշվում է, որ Քեսաբի հարցը իր քաղաքական, մադրասիրական ու ազգային երեսներով առ այսօր շարունակում է Նորին Սրբության ու Ազգային Կենտրոնական Վարչության մտահոգության ու աշխատանքների առաջնահերթ խնդիրներից մեկը մնալ:

Վեհափառ Արամ Ա-ն իր գոհունակությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Քեսաբի տագնապային խնդրով միասնականություն ցուցաբերելու և սիրիահայերին նյութական օժանդակություն հայտնելու համար: 

Ի դեպ՝ այս առավոտ Բերիո Թեմի Առաջնորդ՝ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսեանը, երկու միաբան հայրերի ընկերակցությամբ ուղևորվել է Լաթաքիա՝ Քեսաբի գաղթականներին տեսակցելու համար: 

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:

Նախորդող հրապարակումներ՝ Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել

Հրանուշ Հակոբյան. Քեսաբից 670 ընտանիք է տեղահանվել

 

 

 

 

Արամ Ա կաթողիկոսը Քեսաբի վերաբերյալ նամակ է ստացել ՄԱԿ-ից